Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Հանդիպում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ ԱՆ. Հանդիպում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:

Կողմերը քննարկել են առողջապահության բնագավառում Եվրամիության հետ համատեղ ծրագրերը և դրանց զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ծրագրերն ընգրկում են` ջրի որակի և պաշարների կառավարման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց նկատմամբ հսկողության, էլեկտրոնային առողջապահության և այլ կարևոր հարցեր:

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բաց և անկեղծ համագործակցության համար և հույս հայտնել, որ երկկողմ գործակցությունը նոր թափ կստանա:

ԵՄ դեսպանը շեշտել է, որ առողջապահության համակարգը շատ կարևոր է Հայաստանի համար և նշել, որ Եվրոպական միությունը պատրաստ է կիսվել իր փորձով:

Երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել ավելի սերտացնելու հարաբերությունները առողջապահության ոլորտում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ